Էշթոն Քաթչերը օրենսդիրներին կոչ է արել վերջ դնել երեխաների հանդեպ բռնություններին
Ամերիկացի դերասան Էշթոն Քաթչերը ԱՄՆ սենատի լսումների ժամանակ օրենսդիրներին կոչ է արել ջանքեր գործադրել որոնք կօգնեն երեխաների նկատմամբ սեռական բռնություններին վերջ դնել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Քաթչերը հայտնել է, որ ժամանակն է եկել, որ հասարակությունն ու կառավարությունը միջոցառումներ ձեռնարկեն բնակչության խոցելի խմբերի պաշտպանության համար՝ հավելելով, որ երեխաներն այնպիսի գործողությունների են ենթարկվում, որոնք «ոչ մի մարդ երբևէ չպետք է տեսնի»:
Դերասանը լսումներին ներկա է եղել որպես «Thorn» կազմակրեպության ներկայացուցիչ, որը ծրագրային ապահովում է մշակում նմանատիպ հանցագործությունների զոհերի հայտնաբերման համար: