Լիբիան ՆԱՏՕ-ին խնդրել է օգնել պաշտպանական ուժերի ստեղծման հարցում
Լիբիան ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքից երկրում անվտանգության ուժեր ստեղծելու օգնություն է խնդրել: Այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հայտարարությունը, որը վերջինս արել է Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքույմ:
«Երեկ ես Լիբիայի վարչապետից պաշտոնական հարցում եմ, որում նա ՆԱՏՕ-ին խնդրում է փորձագիտական խորհրդատվություն տրամադրել պաշտպանական հաստատությունների կառուցման ոլորտում»,- ասել է Ստոլտեբներգը:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Վարշավայում կայացած նիստի ժամանակ ալյանսի անդամ երկրները Լիբիային աջակցելու համաձայնության են եկել, բայց միայն երկրի կառավարությունից ստացված համապատասխան հարցումից հետո:
Նա հավելել է, որ ալյանսն այս հարցի շուրջ հնարավորինս արագ որոշում կկայացնի: