Նաոմի Քեմփբելը մեղադրվում է ֆոտոլրագրողի վրա հարձակվելու համար
Վերջերս հայտնի մոդել Նաոմի Քեմփբլը փորձել էր վրեժ լուծել իր նախկին սիրելիից: Սակայն շուտով ինքն անձամբ հայտնվեց փորձանքի մեջ: Մոդելին կանչել են Իտալիայի դատարան, քանի որ նա հարձակվել էր ֆոտոլրագրողի վրա: Դա տեղի էր ունեցել 2009 թվականին, երբ դեռ իր նախկին սիրելիի` Դորոնինի հետ հանգստանում էր կղզիներից մեկում: Նաոմին հարձակվել էր նկարչի վրա և մի քանի անգամ հարվածել պայուսակով:
Իսկ հիմա տարներ անց նրան կանչում են դատարան, քանի որ ֆոտոլրագրողը մեղադրում է Նաոմիին իր վրա հարձակում գործելու մեջ:Նաոմին կարելի է ասել կրակի մեջ է ընկել, քանի որ արդեն այդ դեպքից քանի տարի անցել է: Առաջին դատական նիստը կկայան 2013 թվականի դեկտեմբերի 4-ին: