«Google»-ի գլխավոր տնօրենը պատասխանել է 7-ամյա աղջնակի ձեռագիր նամակին
«Google»-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային պատասխանել է Մեծ Բրիտանիայից մի աղջկա գրած նամակին, որում խոսվում էր ընկերությունում աշխատելու վերջինիս ցանկության մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Business Insider-ին:
Մեծ Բրիտանիայի 7-ամյա բնակչուհի Քլոյա Բրայթուոթերը ձեռագիր նամակ էր գրել և ուղարկել ընկերության գլխավոր տնօրենին, նշելով, որ ցանկանում է աշխատել «Google»-ում: Աղջնակը գրել էր, որ կցանկանար աշխատել նաև շոկոլադի գործարանում և լողալ Օլիմպիադայում:
«Իմ հայրիկն ասել է ինձ, որ իմ ինքնակենսագրականս ուղարկեմ քեզ, որպեսզի աշխատանք ստանամ: Ես այդքան էլ չեմ հասկանում՝ ինչ է դա... Շնորհակալություն, որ կարդացիր իմ նամակը, սրանից առաջ ես ուղարկել եմ միայն մեկ նամակ՝ Ձմեռ պապին»,- հավելել է աղջիկը:
Որոշ ժամանակ անց, Պիչային պատասխանել է. «Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կկարողանամ ստանալ քո ինքնակենսագրականը դպրոցդ ավարտելուց հետո»: