Քանյե Ուեսթը պոդիում է բարձրացրել հիջաբով մոդելին
Ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը ներկայացրել է հագուստի իր նոր հավաքածուն՝ «Yeezy Season 5»-ը: Ցուցադրությունը կազմակերպվել է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Metro»-ին:
Դեֆիլեն հայտարարվածից գրեթե կես ժամ ուշ է սկսվել, ինչը, կարելի է ասել, ավանդույթ է դարձել: Ուեսթն իր ցուցադրության համար ընտրել էի այդ թվում մոդել Հալիմա Ադենին, ով պոդիում է բարձրացել հիջաբով: 19-ամյա աղջկա համար դա առաջին փորձն էր մոդելային աշխարհում: Նա ներկայացրել է երկար նարնջագույն մուշտակ:
Ադենը ծնվել է Քենիայի գաղթականների ճամբարում և իր ընտանիքից առաջինն է գաղթել ԱՄՆ: Այս պահին սովորում է «Saint Cloud University»-ում:
Հիջաբը մահմեդական կնոջ ավանդական հագուստն է, որը լիովին ծածկում է վիզն ու վարսերը: