Մելանյա Թրամփն առաջին անգամ պաշտոնապես այցելել է Սպիտակ տուն (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից արդեն մեկ ամիս է անցել, սակայն վերջինիս կինը՝ Մելանյա Թրամփը, միայն երեկ է առաջին անգամ պաշտոնապես եկել Սպիտակ տուն: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
ԱՄՆ առաջին տիկինն ամուսնուն ուղեկցում էր դիվանագիտական հանդիպման: Մելանյան, Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կնոջ՝ Սառայի հետ, քննարկում էին երկու երկրների ներկայիս փոխհարաբերություններն ու տիրող իրավիճակը:
Ավելի ուշ, տիկինները միայնակ թողեցին իրենց ամուսիններին և այցելեցին Աֆրոամերիկացիների պատմության և մշակույթի ազգային թանգարան: Երեկոյան գործիչներն իրենց կանանց հետ փակ ընթրիք ունեցան:
Մելանյաի հագին՝ դիզայներ Կառլա Լագերֆելդի աշխատանքներից է: