Անջելինա Ջոլին նոր սիրեցյալ ունի
Մինչ նիհարած, սակայն հույսը չկորցրած դերասան Բրեդ Փիթը իրեն վերագտնում է ամուսնալուծության հետ կապված սկանդալից հետո, Անջելինա Ջոլին, ով դեռևս համարվում է նրա կինը, արդեն դերասանին փոխարինող է գտել: Այս մասին գրում է 7days.ru-ն՝ հղում տալով «Star Magazine»-ին:
Ինչպես հաղորդվում է, 41-ամյա դերասանուհու նոր ընտրյալը դերասան Ջարեդ Լետոն է: Ջոլին և Ջարեդը միշտ էլ համակրանք են ունեցել միմյանց նկատմամբ: Նրանք ծանոթացել են, երբ Ջոլին դեռևս չէր հանդիպել Փիթին՝ 1999 թվականին, երբ նկարահանվում էր «Ընդհատված կյանք» ֆիլմում: Այնհուհետև նրանց ճանապարհները խաչվեցին ոչ մեկ անգամ՝ հոլիվուդյան խնջույքներին և «Ալեքսանդր» պատմական դրամայի նկարահանումներին: Եվ ինչպես հաղորդվում է, դեռևս այն ժամանակ անհնար էր չնկատելը, որ նրանք անտարբեր չեն միմյանց հանդեպ:
Այդ ժամանակներից հետո Անջելինան հասցրեց դառնալ Բրեդ Փիթի կինը և վեց երեխա ունենալ, սակայն Ջոլին և Լետոն միշտ կապ են պահպանել: Ամուսնալուծությունից հետո նրանք պարբերաբար սկսել են հանդիպել, և նրանց հարաբերությունները վեր են ածվել իսկական սիրավեպի: