ԱՄՆ-ում հայտնաբերել են Երկրից դուրս կյանքից գոյության մասին Չերչիլի չհրապարակված հոդվածը
ԱՄՆ-ում հայտնաբերել են բրիտանացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլի չհրապարակված հոդվածը, որտեղ նա դատողություններ է անում Տիեզերքի կառուցվածքի, այլ աստղերի մոլորակների, դրանց վրա կյանքի հնարավոր գոյության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ տեսքտը 2016 թվականին գտել է իսրայելցի աստղաֆիզիկոս Մարիո Լիվիոն: Փաստաթուղթը նրան փոխանցել է Ֆուլթոնում Ուինսթոն Չերչիլի թանգարանի տնօրենը: 11 էջից բաղկացած հոդվածը Չերչիլը գրել է 1939 թվականին և նախատեսված է եղել թերթում տպագրելու համար: Այս մասին փաստում է նաև աստղաֆիզիկոսը, ով որոշ հատվածներ հրապարակել է «Nature» պարբերականում:
Իր դատողություններում Չերչիլը հանգել է եզրակցության, որ կյանքի անհրաժեշտ հատկությունը բազմանալն է, ինչպես նաև նա ընդգծել դրա գոյության համար ջրի կարևորությունը: Նա բաև նկարագրել է հասկացությունը, որն այսօր հայտնի է որպես այլ աստղերի մերձակայքում «բնակության գոտի»:
«Այսօր, երբ քաղաքական շատ գործիչներ խուսափում են գիտությունից, ապա, այս հոդվածը ստիպում է հիշել լիդերին, ով այդքան շատ էր զբաղվում դրանով»,-պատմել է հեղինակը: