ԱՄՆ-ն արաբական մի շարք երկրների հետ Իրանի դեմ ալյանս կկազմի
Վաշինգտոնը և արաբական դաշնակից պետությունները քննարկում են Իրանի դեմ ուղղված ռազմական ալյանսի ձևավորման հնարավորությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Wall Street Journal-ին:
Նշվում է, որ ալյանսը կներառի Սաուդյան Արաբիան, ԱՄԷ, Եգիպտոսը և Հորդանանը: Արաբական մյուս երկրները նույնպես կմիանան դաշինքին:
Հակաիրանական համագործակցությունը կունենա ՆԱՏՕ-ի համակարգի կոմպոնենտը, որը ենթադրում է փոխադարձ պաշտպանություն՝ միության ցանկացած անդամի վա իրականացրած հարձակումը կընդունվի որպես ամբողջ ալյանսին ուղղված հարձակում:
Ալյանսի նախագիծն այժմ ծրագրման ընթացքում է: