Իվանկա Թրամփին խիստ քննադատել են նախագահական աթոռին նստելու համար
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նոր նախագահ ընտրվելուց հետո նրա ընտանիքի բոլոր անդամները, հատկապես դուստր Իվանկա Թրամփը հանրության խիստ ուշադրության կենտրոնում են հայտնվել: Նույնիսկ մի փոքրիկ սխալն ազգային մասշտաբի սկանդալի է վերածվում: Այս անգամ օգտատերերին դուր չի եկել Իվանկայի լուսանկարը, որում նա նստած է նախագահական բազկաթոռին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Իվանկա Թրամփի թվիթթերյան էջում հրապարակվել է այդ լուսանկարը: Լուսանկարում նա իր հոր աթոռին է նստած Սպիտակ տանը, իսկ նրա կողքին Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և Դոնալդ Թրամփն են:
«Քննարկում ունեցանք համաշխարհային երկու առաջնորդների հետ կանանց իրավունքների մասին»,- գրել է Իվանկան:
Օգտատերերը խիստ քննադատել են Իվանկա Թրամփին նախագահական աթոռին նստելու համար: