Վերա Բրեժնևան առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել
35-ամյա Վերա Բրեժնևան վաղուց է ապացուցել, որ իր գեղեցկությունն իսկական է: Երգչուհին չի ամաչում իր երկրպագուներին ներկայացնել առանց դիմահարդարման լուսանկարներ, ինչն էլ այսօր նա արել է հերթական անգամ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Instagram»-ում Վերա Բրեժնևան երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում նա առանց դիմահարդարման է, և հրաշալի տեսք, խնամված և մաքուր մաշկ ունի, ինչը ոչ բոլորի մոտ է հանդիպում այսօր: