ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով ևս մեկ մարդ է ձերբակալվել
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով ևս մեկ մարդ է ձերբակալվել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu-ին:
Ավելի վաղ Կառլովի սպանության գործով ձերբակալվել էին 3 մարդ, այդ թվում 2 ոստիկանական աշխատակից:
Հաղորդվում է, որ ձերբակալվածը հեռախոսի միջոցով կապ է պահել դեսպանին սպանած հանցագործի հետ: