Իրանում ԱՄՆ նավատորմի դեմ Հեղափոխական գվարդիայի դիմակայության մասին մուլտֆիլմ են նկարահանել
Իրանում նկարահանել են «Մարտ Պարսից ծոցի համար 2» լիամետրաժ ֆիլմը, որը պատմում է ԱՄՆ ռազմածովային նավատորմի դեմ տեղի Հեղափոխական գվարդիայի դիմակայության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Մուլտֆիլմի ռեժիսոր Ֆարհադ Ազիման նշանակալի զուգադիպություն է անվանել այն փաստը, որ կինոժապավենը թողարկվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ իշխանությունը ղեկավարում է այնպիսի նախագահ, ինչպիսին Դոնալդ Թրամփն է: Կինոժապավենի աշխատանքները շարունակվել են 4 տարի:
«Հուսով եմ, որ ֆիլմը Թրամփին ցույց կտա, որ ամերիկացի զինվորները նսեմացնող պարտության կհանդիպեն Իրանի վրա հարձակման դեպքում»,- ասել է Ազիման: