Ես քեզ մինչև առավոտ ժամանակ եմ տալիս. ամերիկացի ռեժիսորը՝ Թրամփին
Ամերիկացի ռեժիսոր-վավերագիր Մայքլ Մուրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ինքնակամ լքել Սպիտակ տունը, հակառակ դեպքում վերջինիս իմպիչմենթ կհայտարարվի: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Դե, Դոնալդ Թրամփ, այժմ Վաշինտոնում կեսօր է, և, թվում է, դու դեռ նստած ես մեր ձվաձև սրահում: Ես քեզ մինչև առավոտ ժամանակ եմ տալիս, որպեսզի դու գնաս»,- թվիթերյան իր էջում գրել է ռեժիսորը:
Հաջորդ հաղորդագրությունում նա հավելել է, որ դա «կարելի է լավ կեպով անել՝ դու հրաժարական կտաս, կամ վատ կերպով՝ իմպիչմենթ»: