Մեթթիսը պատմել է ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի ունեցած դերի մասին
ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի և ողջ հյուսիսատլանտյան համագործակցության համար հիմնային է և կարող է ընտելանալ նոր մարտահրավերներին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսի հայտարարությանը:
«2014 թ.-ի դեպքերը տխուր էին, և մենք պետք է շարունակենք հարմարվել այն ամենին, ինչը հայտնվել է մեր անվտանգության ոլորտում: ՆԱՏՕ-ն կմնա գլխավոր հիմքը ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ հյուսիսատլանտյան համագործակցության համար»,- ասել է Մեթթիսը:
Նա նշել է, որ «ՆԱՏՕ-ն փոխակերպություն է վերապրում, միշտ հարմարվում է անվտանգության մարտահրավվերներին: Դրանում որևէ նոր բան չկա»: