Թուրքիայում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել. վերջինս 56-ամյա կին է
Թուրքական Sozcu.com.tr կայքը գրում է ՀՀ քաղաքացու բերման ենթարկման մասին: Մասնավորապես, որ Թուրքիայի Սաքարյա նահանգի Քարասու շրջանում թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ քաղաքացու՝ կնոջ, ով 56 տարեկան է: Նրա անունը Խանում է:
Նա մեղադրվում է խմիչքի և ծխախոտի անօրինական վաճառք իրականացնելու մեջ:
Ոստիկանությունը խուզարկել է կնոջ բնակարանը և հայտնաբերել օղու 155 շիշ, 5 լիտր սպիրտ և 30 տուփ ծխախոտ: