ՆԱՏՕ-ն Նեապոլում կենտրոն կստեղծի Լիբիայի և Իրաքի իրավիճակը կառավարելու համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտնել է, որ փետրվարի 15-ին ալյանսը որոշում կընդունի իտալական Նեապոլ քաղաքում հրամանատարական կենտրոնի ստեղծման մասին, որը զբաղվելու է Իրաքում և Լիբիայում տիրող իրավիճակի կառավարմամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Նեապոլում տեղակայված հրամանատարական կենտրոնը թույլ կտա ավելի օպերատիվ հակազդել Լիբիայիև Սիրիայի ճգնաժամային վիճակին, ինչպես նաև կօգնի ավելի արդյունավետ պայքարել ահաբեկչական կոչերի դեմ որոնք այդ շրջանից են գալիս»,- նշել է զինվորարականը:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ 100 հոգանոց անձնակազմով կենտրոնը նախատեսված է օգնության և Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից վտանգների կոորդինացման և համար: