«Disney»-ի արտադրության «Մուլան» ֆիլմի համար ռեժիսոր է գտնվել
«Disney»-ի «Մուլան» լիամետրաժ ֆիլմի համար ռեժիսոր է գտնվել՝ Նիկի Կարոն, ով հայտնի է «Оседлавший кита» և «Тренер» ֆիլմերից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Entertainment Weekly-ին:
Որպես մուլտֆիլմի պրոդյուսեր հանդես կգա Ուիլիամ Կոնը:
Նոր «Մուլան»-ը հին չինական լեգենդի և «Disney» հանրահայտ մուլտֆիլմի միաձուլումն է, որը կպատմի չինացի զինվոր աղջկա` Հուա Մուլանի մասին:
Ավելի վաղ, հայտնի է դարձել, որ ռեժիսյոր Ալեքս Գրեյվզը «Sony Pictures»-ի համար նույն վերնագրով մուլտֆիլմ է նկարահանում: