Սպիտակ տան մամուլի քարտուղարը Կանադայի նոր վարչապետին սխալմամբ «Ջո» է անվանել
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը մամուլի բրիֆինգի ընթացքում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին սխալմամբ «Ջո» է անվանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Independent-ին:
«Երեկ նախագահը անհավանական արդյունավետ հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջո Թրյուդոյի հետ»,- ասել է քարտուղարը:
Սփայսերը նույնպես նշել է, որ Թրամփն ու Թրյուդոն ընդգծել են իրենց շահագրգռվածությունը երկու երկրների անվտանգության հարցերով փոխգործակցության հանդեպ: