Որտե՞ղ կանցկացնեն մեղրամիսը Լեռա Կուդրյավցևան և ամուսինը (տեսանյութ)
LifeStyleՀաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևան և Իգոր Մակարովը որոշել են մեղրամիսն անցկացնել Սարդինիայում:
Լեռան խոստովանել է, որ երազում էր մեկնել ՀԱՀ, բայց Աֆրիկա մեկնելու համար ազատ ժամանակ է հարկավոր: «Հունիսին ես ունեմ ընդամենը 1 շաբաթ հանգստանալու հնարավորություն, քանի որ պետք է պատրաստվեմ Յուրմալայում կայանալիք «Նոր Ալիք», այնուհետև' Արտեկում կայանալիք «Մանկական Նոր Ալիք» մրցույթներին: Ցավոք, ամառն ինձ համար աշխատանքի շրջան է»,- խոստովանել է հաղորդավարուհին:
Ինչ վերաբերում է հարսանեկան արարողությանը, հյուրերը տպավորված են եղել: Այն սկսվել է հատուկ նկարահանված ֆիլմով, որտեղ նորապսկաները պատմում էին իրենց մասին: Ի դեպ, ֆիլմում Իգոր Մակարովը խոստովանում է, որ մի շարք բաներ չի հավանում ապագա կնոջ մոտ: Օրինակ` Լեռայի վառ դիմահարդարումը (իր խոսքերով` նա առանց այդ էլ գեղեցիկ է), մեքենա վատ վարելը, եփել չկարողանալը և այլն: Իսկ Կուդրյավցևան շեշտել է, որ ամուսնու մեջ ամեն ինչ իրեն դուր է գալիս: