Մոգերինին հայտարարել է ԱՄՆ-ի՝ համաշխարհային առաջնորդի դերի հնարավոր կորստի մասին
Եվրամիության ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին մտահոգված է ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդի դերի հնարավոր կորստով: Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Die Welt-ին:
«Ես դեռ երբեք ԱՄՆ-ին այդքան բևեռացված և տարաբաժանված, առճակատումներով ծանրաբեռնված չեմ տեսել, ինչպես հիմա: Սակայն նա, ով ցանկանում է համաշխարհային առաջնորդի դեր կատարել, պետք է ներքուստ ուժեղ, ինքնավստահ և համախմբված լինի»,-ասել է Եվրամիության ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին և հավելել,-«Եթե աշխարհի ամենախոշոր ժոողովրդավարական երկիրը նման մակարդակի լարվածություն է ցուցադրում, ապա ամբողջ աշխարհի համար կարող է ապակայունացնող գործոն դառնալ»: