Թրամփն ակնկալում է, որ Ռուսաստանը կվերադարձնի Ղրիմն Ուկրաինային. Սպիտակ տուն
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Ղրիմը կրկին կհայտնվի Ուկրաինայի կազմում: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Նախագահ Թրամփը շատ պարզ հասկացրել է, որ Ռուսաստանի կառավարությունից սպասում է Ուկրաինայում տիրող իրավիճակի կայունացում և Ղրիմի վերադարձը»,-ասել է Սփայսերը` մեկնաբանելով Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինի հեռացումը, ինչը պայմանավորված է եղել ռուս դեսպանի հետ պաշտոնյայի ունեցած կապերով:
Նշվում է, որ միջազգային հանրությունը շարունակում է Ղրիմը համարել Ուկրաինայի տարածք: Ուկրաինայիում տիրող իրավիճակը, Ղրիմի հարցը հանգեցրեցին նրան, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ հնարավոր է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղարկվեն: