Թուրքիայում բողոքող զանգվածի քայլերը որոշ դասեր կդառնա իշխանության համար
Պատմությունը ցույց է տալիս, որ նմանատիպ երևույթները Թուրքիայում միշտ ավարտվել են ազգային ու կրոնական փոքրամասնությունների ճնշումներով: Մենք չպետք է այդ վտանգն անտեսենք: Այսօր լրագրողների հետ ահնդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով' Թուրքիայում տեղի ուենցող բողոքի ակցիաներն ուղղված չեն ազգային փոքրամասնություններին, սակայն զգոնությունը պետք է պահպանել:
Ինչ վերաբերում է աբստամբություններին,բանախոսի կարծիքով դրանք ազդեցություն կունենան Թուրքիայի քաղաքական կյանքի վրա: Սակայն նկատելի է, որ հասարակության մի զանգված հաղթահարել է իշխանոթյան նկատմամբ ունեցած վախը:
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով' Թուրքիայի ներքաղաքական կյանքն այլևս այդպիսին չի լինի ինչպիսին կար' բախումները կթողնեն իրենց հետքերը, իսկ հասարակության բողոքող զանգվածի քայլերը որոշ դասեր կդառնա իշխանության համար: