Դուբայում կգործարկվեն ինքնակառավարվող թռչող տաքսիներ
Դուբայի ճանապարհների ու տրանսպորտի վարչությունը ծրագրել է այս տարվա հուլիսին գործարկել ինքնակառավարվող թռչող մեքենաներով տաքսի ծառայություն։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Ինքնակառավարվող թռչող մեքենաների ծառայության մասին հայտնել է Դուբայի ճանապարհների ու տրանսպորտի վարչության ղեկավար Մատտար ալ Թայերը:
Նշվում է, որ թռչող սարքը արտաքուստ հիշեցնում է 3․9 մետր երկարության, չորս մետր լայնության ու 1․6 մետր բարձրության ուղղաթիռ, այն կշռում է 250 կիլոգրամ: Թռիչքի ու վայրէջքների հնարավոր կետերի քանակը սահմանափակ է, թռիչքները ցամաքից վերահսկելու են մասնագետները անլար կապի համակարգի միջոցով։