Թրամփը Ռուսաստանից ակնկալում է Ղրիմի վերադարձ Ուկրաինային
Թրամփը ակնկալում է, որ Ռուսաստանը Ղրիմը կվերադարձնի Ուկրաինային:Այս մասին Reuters.ru-ն՝ մեջբերելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերին:
«Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ Ռուսաստանի իշխանություններից ակնկալում է Ուկրաինայում բռնության իջեցում ու Ղրիմի վերադարձ»,- նշել է Սփայսերը։ Միաժամանակ Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկայունանան: