Կինոռեժիսյոր Լարս Ֆոն Թրիերին ոգեշնչում է Թրամփը
Կինոռեժիսյոր Լարս Ֆոն Թրիերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոգեշնչում է իրեն իր նոր ֆլմում մոլագար մարդասպանի կերպարը ստեղծելիս:Այս մասին գրում է Life.ru-ն:
Թրիերի նոր ֆիլմը պատմում է մարդասպան Ջեքի մասին, ժամանակագրական պատկերը ընդգրկում է 12 տարի, որի ընթացքում էլ հենց Ջեքը կդառնա մոլագար-մարդասպան:Ֆիլմում գլխավոր դերերում են լինելու ամերիկացի Մեթ Դիլլոնը և գերմանացի Բրունո Հանցը: Ֆիլմի թողարկումը պլանավորվում է 2018 թ.: