Ուկրաինայում «Եվրատեսիլ»-ի անցկացմանը ոչինչ չի սպառնում. Գրոյսման
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է, որ Կիևում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը ոչինչ չի սպառնում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով 112 Ուկրաինա ալիքին:
Գրոյսմանն ասել է. «Մենք ծրագրային ռեժիմով պրոֆեսիոնալ կերպով պատրաստվում ենք «Եվրատեսիլ»-ի անցկացմանը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուկրաինական իշխանությունները անհայտ ժամկետով դադարեցրել են «Եվրատեսիլ 2017»-ի տոմսերի վաճառքը: