Բլոգեր Լապշինի արտահանձնումը որևէ երկիր այս փուլում անհնար է. փաստաբան
Բլոգեր Ալեքսանդ Լապշինի արտահանձնումը մեկ այլ երկրի այս փուլում անհնար է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով բլոգերի փաստաբան Սաֆար Հուսեյնովի հայտարարությունը:
«Քրեական գործի քննությունը, որը հարուցվել է Լապշինի դեմ, շարունակվում է: Քննության ավարտից հետո նա պետք է դատարանի առջև կանգնի: Դատարանի վճռից հետո հնարավոր է դիտարկել նրա արտահանձնումը այն երկրներից մեկը, որտեղի քաղաքացիություն ունի: Մինչ դատարանի որոշումը՝ Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ կողմի»,- ասել է փաստաբանը: