Ամերիկացիներն այս տարի ս. Վալենտինի օրը ծախսել են 18,2 միլիարդ դոլար
Ընթացիկ տարում ս. Վալենտինի օրվա կապակցությամբ ԱՄՆ բնակչության ծախսած բյուջեն կնվազի մեկ մարդու հաշվով136,57 դոլարով՝ կազմելով շուրջ 18,2 միլիարդ դոլար: Այս մասին գրում է Aif.ru-ն:
Հաղորդվում է, որ անցյալ տարի այս տոնին ամերիկացիների հատկացրած բյուջեն կազմել է ընդհանուր առմամբ 19,7 միլիարդ դոլար:
Նշվում է, որ բյուջեի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարի սիրահարները նախընտրում են իրենց սիրելիներին ցույց տալ վերջիններիս հանդեպ տածած զգացմունքը՝ անկախ նվերի արժեքից: