Լիբանանն ու Հորդանանը անվտանգության ոլորտում փոխգործակցության ընդլայնման մասին համաձայնության են եկել
Լիբանանի նախագահ Միշեկ Աունը և Հորդանանի թագավոր Ամդալլա Երկրորդը համաձայնության են եկել երկրների միջև անվտանգության հարցերով փոխգործակցության ընդլայնման շուրջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով LBC հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Հորդանանի արքան խոստացել է ընդլայնել անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև մեծացնել Հորդանանի տարածքում անցկացվող հակաահաբեկչական զինավարժություններում լիբանանցի սպաների քանակը:
Գեներալ Աունն իր հերթին կարևորել է Հորդանանում և Լիբանանում սիրիացի փախստականների հարցի լուծումը: Նշենք, որ երկու կողմերն էլ Սիրիայում ընթացող պատերազմի 6 տարիների ընթացքում իրենց երկրներ են ընդունել ավելի քան 3 միլիոն սիրիացի: