ՆԱՏՕ-ն ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ կքննարկի ահաբեկչության դեմ ալյանսի պայքարի հարցը
ՆԱՏՕ-ն ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսոնի հետ կքննարկի ահաբեկչության դեմ ալյանսի պայքարը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հայտարարությունը:
Նախարարական հանդիպումը, որը կայանալու է չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, կդառնա նմանատիպ բնույթի առաջին նիստը, որին կմասնակցի ԱՄՆ նոր վարչախմբի ներկայացուցիչը:
«Մենք բոլորս անհամբերությամբ ենք սպասում Մեթթիսի ժամանմանը, որ նրա հետ շատ հարցեր քննարկենք, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի դերի և բեռի բաշխումը»,- ասել է Ստոլտենբերգը: