Տնային կենդանիների նորաձևության ցուցադրություն՝ Նյու Յորքում
Նյու Յորքում տեղի է ունեցել տնային կենդանիների աշխարհում խոշորագույն «New York Pet Fashion Show» ցուցադրությունը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով ABC News-ին:
Նշվում է, որ ամենամյա այս միջոցառումն արդեն 14-րդ անգամն է անցկացվում: Մասնակիցները 10 երկրներից են, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած ավելի քան 700 մարդ:
Մոդելները կատուներն են, շները, մի քանի առնետ և մեկ մողես:
Աշխարհի տարբեր ժողովուրդների հագուստների ոճով պաճուճազարդ կոստյումներ հագած ձեռնասուններին պոդիում են բարձրացրել նրանց տերերը:
Նոյեմբերին՝ Հելոունի օրը նման ցուցադրություն ևս կազմակերպվել էր, որը մեծ արձագանքների էր արժանացել: