«Գրեմմի»-ն այս տարի ունեցել 26 միլիոն հեռուստադիտող
Ինչպես հայտնի է Լոս Անջելեսի «Սթեփլս սենթր» դահլիճում կայացել է հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 59-րդ արարողությունը, որին ներկա են եղել արևմտյան երգարվեստի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ: Մրցանակաբաշխության հեռարձակումը դիտել է 26 միլիոն մարդ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Hollywood Reporter պարբերականին:
Նշվում է, որ այս թիվը 2016 թվականի համեմատ 1 միլիոնով ավելացել է: «Գրեմմի» մրցանակաբաշխության վարկանիշն այս տարի բարձրացել է՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հետ միասին:
Շատերի պնդմամբ՝ այս մրցանակաբաշխությունն իսկապես առանձնացել է իր տպավորիչ համարներով, որոնք զարդարել են երեկոն: