Ամերիկյան «Playboy» ամսագիրի շապիկին կրկին կհայտնվեն մերկ մոդելների լուսանկարներ
Ամերիկյան «Playboy» ամսագիրը հայտարարել է մերկ մոդելների լուսանկարների հրապարակումները վերսկսելու մասին: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որպարբերականի կրեատիվ տնօրեն Քուփեր Հեֆների խոսքով՝ այսպիսի լուսանկարներից հրաժարվելու անցյալ տարվա որոշումը սխալ էր: «Մերկությունը երբեք խնդիր չի եղել…Այսօր մենք մեր ոճին ենք վերադառնում եւ դառնում այնպիսին, ինչպիսին նախկինում էինք»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Օգտատերերից շատերը խմբագրության որոշումը ցնծությամբ են ընդունել, սակայն ոմանք նշել են, որ այն ընդունվել է ամսագրի վաճառքի անկման պատճառով: