«New York Times»-ի լրագրողը նկատողություն է ստացել՝ Մելանյա Թրամփին մարմնավաճառ անվանելու գհամար
Ամերիկյան «New York Times» պարբերականի խմբագիրները նկատողություն են արել թղթակցին, ով ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին «մարմնավաճառ» է կոչել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Politico պարբերականին:
Նշվում է, որ Մելանյա Թրամփի մասին լրագրողն այսպես է արտահայտվել կիրակի՝ Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա միջոցառումներից մեկի ժամանակ: Մոդել Էմիլի Ռատաժկովսկին լսել է այն և գրել Twitter-ի իր էջում:
Sat next to a journalist from the NYT last night who told me "Melania is a hooker." Whatever your politics it's crucial to call this out for
— Emily Ratajkowski (@emrata) 13 февраля 2017 г.