Աստանայում կրկին բանակցություններ կընթանան Սիրիայի հարցով
Աստանայում կայանալիք հերթական հանդիպամն ժամանակ կքննարկվի Սիրիայում տիրող իրավիճակն ու հարցի հնարավոր լուծման տարբերակները: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում տալով Ղազախստանի ԱԳ նախարարի կատարած հայտարարությանը:
«Հիմնականում հարցը կապված է ռազմական գործողությունների, կրակի դադարեցման մեխանիզմի հետ, ինչպես նաև հնարավոր են պատժամիջոցների կիրառում՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքում»,-ասել է ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ այս պահին հանդիպման համար ժամանել է Ռուսաստանի պատվիրակությունը: Սպասվում է նաև Իրանի և Հորդանանի պատվիրակությունների այցը:
Նշվում է նաև, որ քննարկվում է ընդդիմադիրների՝ բանակցություններին ընդգրկելու հարցը: