ԱՄՆ-ն Վենեսուելայի փոխնախագահի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Վենեսուելայի փոխնախագահի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանըԼ
Նշվում է, որ պատժամիջոցների կիրառման հիմնական պատճառն այն է, որ փոխնախագահը մեղադրվում է թմրանյութերի անօրինական տարածման մեջ:
Պատժամիջոցներ են նախատեսվում սահմանել նաև 13 ընկերության նկատմամբ:
Փետրվարի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սենատի38 անդամները նամակ էին հղել, որտեղ խնդրվում էր պատժամիջոցներ սահմանել մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում նաև Վենեսուելայի փոխնխագահի նկատմամբ: