ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հրաժարական է տվել
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննը լքել է պաշտոնը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
«Ես ոչ դիտավորյալ կերպով նորընտիր փոխնախագահին և մյուսներին եմ ներկայացրել Ռուսաստանի դեսպանի հետ իմ ունեցած կապերի ոչ լրիվ տեղեկությունը: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրել նախագահից և փոխնախագահից, և նրանք դա ընդունել են»,- ասվում է Ֆլիննի նամակում:
Ֆլիննի պաշտոնաթող լինելու մասին հաղորդագրությունը հայտնվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ արդարադատության նախարարը հունվար ամսին Թրամփի վարչախմբին զգուշացրել է, որ Ֆլիննը մոլորության մեջ է գցել պաշտոնատար անձանց՝ կապված Ռուսաստանի դեսօանի հետ իր ունեցած կապերի հետ: