Կոնչիտա Վուրստը որոշել է «սպանել» իրեն
Ավսրիացի կատարող Թոմ Նոյվիրտը, ով առավել հայտնի է որպես Կոնչիտա Վուրստ անունով երգչուհի, հայտնել է իր բեմական կերպարին վերջ տալու ցանկության մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Die Welt» թերթին:
«Ես պետք է նրան սպանեմ»,- թերթին ասել է երաժիշտը:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս նրա տղամարդկային գոյությունը գնալով ավելի շատ է հիշեցնում իր մասին:
«Ես փնտրտուքների մեջ եմ: Այժմ ես կասկածում եմ այնպես, ինչպես երբեք: Ես փնտրում եմ այն, թե ինչը կստացվի ինձ մոտ ամենալավը: Խնդիրն այն է, որ ես կարող եմ ամեն ինչ անել քիչ-քիչ: Ես ինձ եմ փնտրում: Եվ Թոմը վերածնվում է»,-հայտնել է Նոյվիրտը: