«Եվրատեսիլ»-ին պատրաստվող թիմը հայտնել է Ուկրաինայից հեռանալու մասին
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի պատրաստությամբ զբաղվով խումբը հայտնել է իր հեռանալու մասին մրցույթի կազմակերպիչ-կոմիտեի նոր ղեկավարության քաղաքականության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այս մասին գրում է «Страна» պորտալը:
Ինչպես նշվում է մրցույթի թիմի հաղորդագրության մեջ, 2016 թվականի դեկտեմբերին նրանցից վերցրել են լիազորությունները՝ նոր փաստացի ղեկավար նշանակելով:
«Այդ նշանակումը և գործողությունները, որոնք հետևեցին դրանք, երկու ամսով կանգնեցրին ծրագրի աշխատաքները, մեր թիմի աշխատանքն ամբողջությամբ արգելակվեց»,- նշվում է նամակում:
Թիմի անդամների խոսքով՝ նրանք բազմիցս գրավոր և բանավոր տարեբրակներով իրենց պահանջների մասին հայտնել են Ուկրաինայի ռադիոհեռուստատեսության պետական կոմիտեի ղեկավարությանը: