Քանյե Ուեսթի հիշողությունը վերականգնվում է. ռեփերի պրոդյուսերը մանրամասներ է ներկայացրել
Քանյե Ուեսթի պրոդյուսեր Մալիք Յուսեֆը չէր կարող բաց թողնել «Գրեմմի» մրցանակաբաշխությունը: Կարմիր գորգին գործարարին շրջապատել են լրագրողները և հետաքրքրվել նրա ընկեր և գործընկեր Քանյե Ուեսթի առողջական վիճակով: Հիշեցնենք, որ դեկտեմբերին նա հոսպիտալացվել էր նյարդային հյուծվածություն ունենալու պատճառով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Մալիքը հայտնել է, որ ռեփերն արդեն լավանում է:
«Քանյե Ուեսթը վերադարձել է տուն և այժմ նրա առողջական վիճակը բարելավվում է օր օրի: Նրա հիշողությունը վերականգնվում է, և դա շատ լավ է: Քանյեն գրեթե բուժվել է, և դա նրան ոգևորում է»,- հայտնել է պրոդյուսերը:
Ռեփերի պրոդյուսերը նաև հայտնել է, որ Ուեսթը դեռևս չի վերադարձել աշխատանքին, և այժմ կենտրոնացած է միմիայն առողջության վրա: