ԱՄՆ-ում աշակերտը խոստացել է գնդակահարել ուսուցչին
ԱՄՆ Միչիգան նահանգի դպրոցներից մեկի մի աշակերտը սոցիալական ցանցերում խոստացել է գնդակահարել ուսուցչին: Բանն այն է, որ նրան դուր չի եկել ուսուցչի հանձնարարած տնային աշխատանքը: Երիտասարդ հրաձիգին հեռացրել են դպրոցից: Այս մասին հայտնում է Life.ru-ն մեջբերելով The Daily Mail-ին:
Դպրոցականի սպառնալիքներիի մասին դպրոցի տնօրինությունը միանգամից հայտնել է ոստիկանությանը:
Երեխայի ծնողները իրավապահ մարմիններին վստահեցրել են, որ երեխան ոչ մի զենք չունի և չի պահում, սակայն հետաքննությունը շարունակվում է, իսկ երեխան ժամանակավորապես դասերից ազատված է: