Մելանյա Թրամփը կպահպանի Միշել Օբամայի բանջարանոցը
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մտադիր է պահպանել Սպիտակ տան մոտ գտնվող բանջարանոցը, որը խնամում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման: Այս մասին գրում է TACC-ը:
Նշվում է, որ նախագահի տիկնոջ ավագ խորհրդական Ստեֆանի Ուոլքոֆը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ առաջին տիկինը կհետևի, որ հոգատար վերաբերմունք լինի հայտնի Վարդերի այգու և ոչ մեծ բանջարանոցի հանդեպ:
Այս այգին Միշել Օբաման հիմնել է 2009 թվականին՝ Սպիտակ տան Հարավային մարգագետնում: