Մահացել է ջազ-երաժիշտ Էլ Ջերոն
Լոս Անջելեսում 76 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ջազ-երաժիշտ և կատարող, 7 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Էլ Ջերոն: Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով երգչի մենեջերի տարածած հաղորդագրությանը:
Նա մեծ ճանաչում է ստացել 1970-ական թվականներին: Ջերոյի կատարողական ոճի առանձնահատկությունները կայանում են տաղանդավոր իպրովիզներում, հնչունային նմանակումներում և մեյնսթրիմ-ջազ ֆյուժն ժանրի փորձարարություններում:
Ջերոն օգտագործում էր տարբեր տեմբրային ձևավորումներ և ինտոնացիայի օգտագործման զանազան ձևեր (գոռոց, լաց, ծիծաղ և այլն), հումորային հնարքներ, ինչպես նաև սքեթ, ինչի շնորհիվ մեծ ներդրում է ունեցել «գործիքային երգեցողության» զարգացման գործում: Ըստ մամուլի արձագանքների՝ «հմայիչ Ջերոն կարողանում էր երգել հազարավոր ձայներով»:
2001 թվականի մարտին աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»: