«Գրեմմի» մրցանակաբաշխության ամենատպավորիչ ելույթներից մեկը հղի Բեյոնսեի ելույթն է եղել (տեսանյութ)
Լոս Անջելեսի «Սթեփլս սենթր» դահլիճում կայացել է հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 59-րդ արարողությունը, որին ներկա են եղել արևմտյան երգարվեստի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ:
Թերևս ամենտպավորիչ ելույթներից մեկը եղել է երգչուհի Բեյոնսեի ելույթը, ով կատարել է իր վերջին՝ «Lemonade» ալբոմից «Sandcastles» և «Love Drought» հիթերը:
Նա բեմ է բարձրացել աստվածուհու կերպարով: Նշենք, որ Բեյոնսեն փոքրիկի է սպասում:
Տեսանյութը՝ ստորև.