Կալիֆորնիայում տարհանում է հայտարարվել՝ ԱՄՆ ամենաբարձր ջրամբարի փլուզման վտանգի պատճառով
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում գտնվող Օրովիլլ ջրամբարի շրջակայքում բնակվող բնակչության շտապ տարհանում է հայտարարվել: Այս մասին գրում է Lenat.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը՝ տարհանման գոտում է հայտնվել առնվազն 130 հազար մարդ՝ Լայֆ Օք, Մերիսվիլլ, Ուիթլենդ, Պլամաս Լեյք, Օլիվհերսթ, Գրիդլի, Օրովիլլ, Յուբա-սիթի բնակավայրերի բնակիչները։ Իշխանությունները մտահոգված են, որ էրոզիայի հետևանքով վնասված ջրամբարը առաջիկա ժամերի ընթացքում կարող է փլուզվել, ինչը կհանգեցնի Օրովիլլ լճից ջրի անվերահսկելի հոսքի։
Նշվում է, որ Օրովիլլ քաղաքում 16.2 հազար մարդ է բնակվում։ Նրանց կարգադրվել է մեկնել ցանկացած ուղղությամբ, բացի հյուսիսայինից, որտեղ գտնվում է ջրամբարը։