Իրանում ԱԹՍ է կործանվել
Անօդաչու թռչող սարքը, որը պատկանում էր Իրանի ռազմածովային ուժերին, վթարի է ենթարկվել Ջասկ հարավային քաղաքում: Դեպքի պատճառների մասին պարզաբանումներ չեն եղել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Tasnim»-ին:
Ինչպես հաղորդվում է, անօդաչու թռչող սարքի վթարի վայրում խիտ ծուխ է նկատվել: Պատահարի մանրամասների մասին չի հաղորդվել:
Հունվարին իրանական հակաօդային պաշտպանության ուժերը երկրի մայրաքաղաք Թեհրանի տարածքում խփել էին անհայտ ծագման անօդաչու թռչող սարքին: Տեսախցիկով ԱԹՍ-ն կառավարում էր տեղի մոդիաընկերությունը: Թե կոնկրետ որ լրատվամիջոցին էր այն պատկանում, հայտնի չէ: Դեկտեմբերին էլ նույն տարածքում կործանել էին իրանական հեռուստաընկերության սարքը: