Բեյոնսեն և Ջեյ Զին երկվորյակների համար 76000 եվրո արժողությամբ ոսկյա օրորոցներ են գնել (լուսանկար)
Այն բանից հետո, երբ ողջ աշխարհն իմացավ, որ Բեյոնսեն երկվորյակ է ունենալու, անցել է արդեն մեկ շաբաթից ավելի, սակայն աստղային զույգի մասին քննարկումների թիվը չի կրճատվել:
Այժմ երգչուհու երկրպագուներն ակտիվորեն քննարկում են համացանցում հայտնված տեղեկությունն այն մասին, որ մահճակալները, որոնցում կքնեն երեխաները, ոսկյա են: Այս մասին գրում է Graziamagazine.ru-ն:
Օրորոցները պատրաստել է «Suommo» իսպանական բրենդը: «Dodo Bassinet Gold Edition» բրենդը, որն ընտրել են աստղային ծնողները, ոսկով է պատված: Մեկ նմուշի գինը 38 000 եվրո է, այսինքն երկուսն իրար հետ արժեն 76 000 եվրո:
Եվ դատելով այն բանից, թե ինչպես է զույգը մեծացնում ավագ դստերը, երեխաները ոչնչի կարիք չեն ունենա: 5-ամյա Բլուն արդեն հազարավոր դոլարանոց զգեստներ է կրում և մասնակցում կարևոր իրադարձություններին ծնողների հետ միասին: