Ալսուն անսպասելի հայտարարություն է արել
Ալսուն վերջերս իր երկրպագուներին հասկացրել է, որ երաժշտական կարիերայում ունեցած որոշակի դադարից հետո կրկին կվերադառնա դրան և երազում է բաղձալի «Գրեմմի» ստանալ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
59-րդ մրցանակաբաշխությանն ընդառաջ երգչուհին հաղորդել է, որ այն անպայման կդիտի: «Բարի լույս բոլորին: Իսկ ինձ բարի գիշեր: Վաղը կդտիենք «The Grammys»-ը և կերազենք: Իսկ ինչո՞ւ ոչ»,- գրել է նա Instagram-ի իր էջում:
Իսկ Ալսուն, չնայած երիտասարդ տարիքին, բավականին երկար տարիների երաժշտական փորձ ունի, ինչի մասին նա վերջերս գրել է սոցկայքում: «Ուղիղ 18 տարի առաջ ես դուրս եկա մեծ բեմ, որի մասին երազում էի և հանուն որի շատ եմ աշխատել և աշխատում եմ»,- նշել էր երգչուհին: