Էրդողանը հայտնել է, թե որն է թուրք զինվորականների նպատակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե որն է թուրք զինվորականների վերջնական նպատակը Սիրիայում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Վերջնական նպատակը շուրջ հազար կիլոմետրանոց տարածքի ազատագրումն է»,- Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը մեջբերում է լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ լուրեր էին հրապարակվել այն մասին, որ թուրքական զորքերը շրջափակել են Էլ Բաբ քաղաքը, որը Հալեպ քաղաքից ոչ հեռու է գտնվում: Նրանք շրջափակել են քաղաքը բոլոր կողմերից և մտել քաղաքի կենտրոն: